Մեր մասին
Արտաքին տնտեսական կապերի համալսարանը հիմնադրվել է 1991 թ. և ՀՀ ԿԳՆ կողմից լիցենզավորվել է 26.08.91 /լիցենզիա N 07/, 22.07.96 /լիցենզիա N79/, 27.12.96 / լիցենզիա N120/ : Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության 05.02.2001թ. թիվ 34 հրամանի և լիցենզավորված կրթական ծրագրերի և մասնագիտությունների ցանկի թույլատրված է կրթական գործունեություն իրականացնել հետևյալ ոլորտներում՝
- Իրավագիտություն (դասիչ 030500), 4 տարի տևողությամբ առկա (ստացիոնար) և անհատական ծրագրով ուսուցմամբ:
- Ֆինանսներ (դասիչ 080300) , 4 տարի տևողությամբ, առկա (ստացիոնար) և անհատական ծրագրով ուսուցմամբ:
- Հաշվապահական հաշվառում (դասիչ 081500), 4 տարի տևողությամբ, առկա (ստացիոնար) և անհատական ծրագրով, ուսուցմամբ:
- Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա (դասիչ 230100), 4 տարի տևողությամբ, առկա ( ստացիոնար) և անհատական ծրագրով ուսուցմամբ:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳԻՐ: ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՏՐՎՈՒՄ Է ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄ: ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ
Իր գոյության 23 տարիների ընթացքում բուհը ստացել է միջազգային ճանաչում ինչպես կրթության կազմակերպման, այնպես էլ գիտության բնագավառում: Այդ մասին են վկայում համալսարանի կողմից ստացած հեղինակային իրավունքն անգլերենից թարգմանել և հրատարակել հետևյալ դասաքրքերը.
Доминик Сальваторе "Международная экономика",Գրեգորի Մենքյու «Մակրոէկոնոմիկա» և Джеймс Хоук "Элементы международной торговой политики":
Նշված գրքերը ՀՀ ԿԳՆ կողմից ընդունված են որպես բուհական դասագրքեր, իսկ ռուսերեն լեզվով թարգմանված գրքերը օգտագործվում են ԱՊՀ-ի երկրներում: ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ միջազգային դրամաշնորհներ է շահել հետևյալ գիտահետազոտական ծրագրերը իրականացնելու համար.
- USARMEX Economic Scholarly Exchange Program դրամաշնորհ՝ ԱՄՆ տեղեկատվական գործակալության կողմից
- Շվեյցարական SCOPES հիմնադրամի՝ «Միջազգային արտագաղթը և աշխատանքի շուկան» դրամաշնորհը:
- Միջազգային գիտահետազոտական կենտրոնի / ISTC, ռուսերեն ԾծՁՃ / կողմից` «Աչքի թաղանթի ֆունկցիաների գրանցման և վերլուծության տեխնոլոգիայի մշակում» նախագծի դրամաշնորհը:
Համաձայն առաջին ծրագրի ՀՀ 18 դասախոսներ և պետական հիմնարկների աշխատակիցներ վերապատրաստվեցին ԱՄՆ բուհերում: Համաձայն երկրորդ ծրագրի մեր համալսարանում կատարվող հետազոտությունների հիման վրա պետք է ստեղծվեն Միջազգային իրավագիտության» և «Համաշխարհային տնտեսագիտության» ամբիոններ: Այդ ակադեմիական ուղղությունների կարևորությունը մեր հանրապետության համար ակնհայտ է և անվիճելի:
Համաձայն երրորդ ծրագրի, օգտագործելով արտասահմանյան լավագույն սարքերը և քոմփյութերային տեխնոլոգիաները մենք պետք է ստեղծենք աչքի թաղանթի ֆունկցիաների գրանցման և վերլուծության տեխնոլոգիա ու դրա հիման վրա համապատասխան քոմփյութերային սարքավորում : Այն հնարավորություն կտա մեր համալսարանի ծրագրավորման մասնագիտությունը նպատակաուղղել դեպի բժշկական քոմփյութերային սարքաշինություն ու համալսարանին կից ստեղծել «Տեխնոպարկ» ու համապատասխան արտադրություն:
Այսպիսով, հնարավորություն կստեղծվի ներդնել համալսարանի կողմից կատարվող ուսումնական և գիտական աշխատանքների արդյունքները ՀՀ տնտեսական զարգացման գործընթացում /առաջատար տեխնոլոգիաների բնագավառում նոր մասնագետների պատրաստում և արտադրությունների հիմնադրում:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԵՏևՅԱԼ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
- Իրավագիտություն, դասիչ’ 030500
- Ֆինանսներ, դասիչ’ 080300
- Հաշվապահական հաշվառում, դասիչ’ 081500
- Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա` դասիչ` 230100
Ուսումնական պլանները համապատասխանում են բարձրագույն կրթության պետական չափորոշիչների պահաջներին: Ուսումնական պլանների հիմքում ընկած են հանրապետությունում գործող պետական բուհերի, ինչպես նաև Մոսկվայի և Խարկովի համանման ԲՈՒՀ-երի ուսումնական պլանները: 2007 - 2008 ուսումանական տարում Համալսարանը անցնում է կրեդիտային համակարգի ներդրմանը համաձայն ՀՀ-ում իրականացվող կրթության բնագավառում կատարվող բարեփոխումների ժամանակացույցին:
ՈւՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՆ
Համալսարանը ունի երեք հարկանի սեփական շենք, որը հնարավորություն է տալիս դասերը սկսել առավոտյան ժամը 9.00-ին: Շենքում տեղադըրված են տարածքներ ուսումնալաբորատոր աշխատանքներ կատարելու համար: Համալսարանի տարածքի ընդլայնման նախագիծը հաստաված է և հնարավորություն է տալիս ավելացնել տարածքը:
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ և ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ
Համալսարանն ունի նորագույն մասնագիտական գրականություն / գրքեր, պարբերականներ / հայերեն, ռուսերեն և այլ լեզուներով: Համալսարանի կողմից ձեռք բերած գրականության որոշ նմուշները եզակի են ՀՀ-ի համար: Առկա է համակարգչային մատենագիտական բազան: Համալսարանում գործում են առաջատար քոմփյութերային տեխնոլոգիաներով կահավորված համակարգչային լաբորատորիաներ: 1997 թ. հրատարակվում է «Ֆեմիդա» համալսարանական շաբաթաթերթը: Թերթում իրենց հոդվածներն են տպագրում համալսարանի ուսսանողները, դասախոսները և հանրապետության անվանի մասնագետները: Թերթը լուսաբանում է համալսարանի, հանրապետության և առօրյա միջազգային լրատվությունը: Տպագրվում են գիտական վերլուծություններ:
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
Համալսարանում տարբեր տարիներ պարբերաբար դասավանդել են ու համատեղ գիտական հետազոտություններ և սեմինարներ են կազմակերպել ԱՄՆ - ից ժամանած դասախոսներ.
Դեյվիդ Հեմլի` Կոլորադոյի համալսարան,Դեյվիդ Ուատտ` Նորթ Դակոտայի համալսարան,
Ուիլյամ Թեյլոր` Կոլորադոյի համալսարան,
Մոուրին Քլքընի` Այովայի համլսարան,
Ստենլի Ջոնսոն` Այովայի համլսարան,
Լինդա Էյմս` Վերմոնթի համալսրան,
Լանս Բրաննման` Վաշինգտոնի համալսարան:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ 1995 թ. Կոլորադոյի / ԱՄՆ / համալսարանի հետ կազմակերպեց անցումային տնտեսագիտությանը նվիրված Միջազգային Գիտաժողով, որտեղ մասնակցեցին. Արտաքին տնտեսական կապերի համալսարանը, Գիտությունների Ազգային Ակադեմիան, Երևանի պետական համալսարանը, /Հայաստանի Հանրապետություն/, Կոլորադոյի համալսարանը, Նորթ Դակոտայի համալսարանը, Այովայի համալսարանը, Վաշինգտոնի համալսարանը /Ամե րիկայի Միացյալ Նահանգներ/: Շվեդիայի քաղաքացի Պատրիկ Լիդերախը կատարել է հետազոտություններ, նվիրված անցումային շրջանի մակրոտնտեսագիությանը:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆԵՐԸ
2005 թ. ,Գործարար պրակտիկայում բարձր որակի համարե` Գործարար պրակտիկայում բարձր որակի համար Միջազգային հիմնադրամի կողմից, Ժնեվ:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐՈՒՄ
Համալսարանը ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում միջազգային դրամաշնորհների
շրջանակում ստեղծած համակարգերը ,Տեսողության կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի միջազգային ընկերությանե ցուցահադեսներում.
2005` Գլազգո ( Մեծ Բրիտանիա ),
2006` Փարիզ,
2007` Հայդարաբադ (Հնդկաստան),
2008` Մորգանթաուն (ԱՄՆ):
Համալսարանի գիտնականների կողմից ստեղծած Աչքի թաղանթի ֆունկցիաների գրանցման և վերլուծության տեխնոլոգիայի հիման վրա ստեղծած համակարգը ,Տեսողության կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի միջազգային ընկերությանե ցուցահադեսներում արժանացել է բարձր գնահատականի:
Վերջին մի քանի տարիների ընթացքում համալսարանի ,Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկաե մասնագիտությամբ սովորող ուսանողները հնարավորություն ունեն մասնագիտանալու և խորացնելու իրենց գիտելիքները բժշկական ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման բնագավառում:
Համալսարանի շրջանավարտները աշխատում են ՀՀ-ի բժշկական լաբորատորիաներում և զբաղված են բժշկական ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման մշակմամբ: Այսպիսով, Արտաքին տնտեսական կապերի համալսարանում գիտական հետազոտությունների արդյունքների հիման վրա ստեղծվել են ուսումնամեթոդական նյութեր և դրա շնորհիվ ուսանողները հնարավորություն են ստացել իրենց գիտելիքները խորացնել տեղեկատվական առաջատար տեխնոլոգիաների բնագավառում: