Հաշվապահական հաշվառում

Հաշվապահական հաշվառման ֆակուլտետը առաջարկում է բակալավրական կրթություն 4 տարի տևողությամբ: Մեր դասընթացները հնարավորություն են տալիս ընտրել կրթության հաջորդ մակարդակը, ինչպես նաև զբաղվել մասնագիտական գործունեությամբ հաշվապահության բնագավառում:
  • Ուսուցման տևողությունը: 4 տարի
  • Կրթական աստիճանը: Բակալավրի
  • Մասնագիտությունը: Հաշվապահական հաշվառում

Հաշվապահական հաշվառում մասնագիտության ուսումնական ծրագիրը ներառում է հինգ հիմնական կրթամաս` ընդհանուր հումանիտար և սոցիալ – տնտեսագիտական, ընդահանուր մաթեմատիկական և բնագիտական, ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական դասընթացներ, ինչպես նաև կրթական այլ մոդուլներ: Ծրագրի ընդհանուր կառուսցվածքը բերված է ստորև.

Կրթամաս Կրեդիտներ Դասընթաց - մոդուլների քանակը
Ընդհանուր հումանիտար և սոցիալական դասընթացներ 36 18
Ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական 18 5
Ընդհանուր մասնագիտական
կուրսային աշխատանք
  • 160
  • 2
  • 36
  • 1
Հատուկ մասնագիտական դասընթացներ
կուրսային աշխատանք
  • 10
  • 2
  • 4
  • 0
Կրթական այլ մոդուլներ 24 4
Ընդամենը 240 62